Թայլանդի բանակը, որը երկրում ռազմական հեղաշրջում է իրականացրել, հայտարարել է սահմանադրության գործողության դադարեցման մասին:
«Ներկայիս հրամանով ժամանակավորապես, ընդհուպ մինչեւ հատուկ հրահանգները, Թայլանդի տարածքում չեղյալ է հայտարարվում 2007թ. սահմանադրության գործողությունը»,- ռազմական կառավարությանը մեջբերել է Associated Press-ը:
Բացի այդ, զինվորականները արգելել են բոլոր հեռուստա- եւ ռադիոկայանների հեռարձակումը, բացառությամբ ցամաքային զորքերի հեռուստառադիոծառայությունից:
Ավելի վաղ Թայլանդի բանակի ղեկավարությունը հայտարարել էր երկրում պարետային ժամ մտցնելու մասին: Թայլանդի բանակի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, թե ռազմական դրության պայմաններում արգելվում է դրսում գտնվել ժամը 22-ից մինչեւ ժամը 5-ը:





























