Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ուսումնասիրել է հայկական Սուրբ Նշան եկեղեցին, որը պատկանելիությունը վիճարկում է Վրաստանի ուղղափառ եկեղեցին:

Ինչպես լրագրողներին հայտնել է Հասմիկ Պողոսյանը, «մեր խնդիրն է պահպանել մշակութային ժառանգության հուշարձանները եվրոպական կոնվենցիայի շրջանակներում, իսկ վիճելի հարցերը մենք չենք քննարկում»: Այդ մասին հաղորդում է «Ինտերպրեսնյուսը»:

Պատասխանելով Հայաստանի տարածքում հայկական քաղկեդոնյան եկեղեցիների վերաբերյալ հարցին, Հասմիկ Պողոսյանը հայտարարել է, որ դրանց պահպանման մոտեցումը համապատասխանում է Վրաստանի տարածքում հայկական եկեղեցիների պահպանության հանդեպ մոտեցմանը:

«Մեզ մոտ հայ-վրացական մասնագետների խումբ է աշխատում, որոնց խնդիրն է պահպանել մշակության ժառանգության հուշարձանները: Մենք հավատարիմ ենք այդ մոտեցմանը»,- հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարարը:

Վանք այցելելիս Հասմիկ Պողոսյանին ուղեկցել է Մշակության ժառանգության պաշտպանության վրացական ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անտիձեն եւ Վրաստանի մշակույթի փոխնախարար Բադրի Բագրատիոն-Գրուզինսկին: