Ռուսաստանում են գտնվում Հայաստանի մոտ 503 հազար քաղաքացիներ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Անցած տարի ՌԴ-ում են գտնվել Հայաստանի 677 հազար քաղաքացիներ, ասել է նա: Ամենից շատ ՀՀ քաղաքացիներ գտնվում են Մոսկվայում, Վլադիկավկազում եւ Կրասնոդարի մարզում: 2009 թվականից սկսած ՌԴ-ում գտնվող քաղաքացիների թիվն աճել է 60 տոկոսով:

Միաժամանակ, երկու անգամ նվազել է արտաքսված հայաստանցիների թիվը, եւ 2,6 անգամ աճել աշխատանքային միգրանտներին թրվող աշխատանքի իրավունքը: «Այլ խոսքերով, աճում են ոչ միայն քանակական, այլեւ որակական ցուցանիշները»,- հավելել է Ռոմոդանովսկին:

Ըստ ՌԴ ԴՄԾ ղեկավարի, վերջին տարիներին Ռուսաստանում հայտնվել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ Հայաստանից: «Ու չնայած նրան, որ շատերը եկել են շինարարության վրա աշխատելու, ես տեսնում եմ, որ Հայաստանում, մասնավորապես Երեւանում, կան շինհրապարակներ, եւ դա աչք է շոյում»,- նշել է Ռոմոդանովսկին:

Նա նշել է, թե 2011թ. Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց փոխանցումների թիվը կազմել է 1,2 մլրդ դոլար, 2012-ին՝ 1,4, 2013-ին՝ 1,8 մլրդ: