Facebook-ի ներկայացուցիչները կաթոլիկ եկեղեցու առաջնորդին հարցրել են, թե ինչու չի ցանկանում գրանցվել աշխարհի խոշորագույն սոցցանցում: հարցին պատասխանել է պապի մեդիառազմավար Կլաուդիո մարիա Սելլին: Նրա խոսքով, Ֆրանցիսկոս պապը չի միանում սոցցանցում, քանի որ մտավախություն ունի, որ իրեն վիրավորական մեկնաբանություններ կուղարկեն, հաղորդում է Gazeta.ua-ն:

Facebook-ից հրաժարվելը բավական տարօրինակ էր, քանի որ նախկինում պապը ինտերնետը «Աստծո պարգեւ» էր անվանել: Իսկ նրա նախորդը՝ Բենեդիկտոս 16-րդը հաշիվ էր բացել Twitter-ում՝ դրանով ավելացնելով կաթոլիկ եկեղեցու ժողովրդականությունը:

Սակայն, @Pontifex հաշիվը Twitter-ում ճգնաժամ է առաջացրել Վատիկանում: Բազմաթիվ տհաճ մեկնաբանությունները վրդովեցրել են կարդինալներին:

Պապի մեդիառազմավարի կարծիքով, Twitter-ում հեշտ է արհամարհել վիրավորանքները, քան Facebook-ում: