Վոլնովախայի մոտ առավոտյան տեղի ունեցած մարտերի արդյունքում զոհվել է 16 մարդ: Նման տվյալներ ներկայացրել է Դոնեցկի մարզային վարչակազմի առողջապահության վարչությունը:
Մարզի բուժհաստատություններում գտնվում են 32 մարդ, որոնք վնասվածքներ են ստացել Վոլնովախայի մոտ բախումների արդյունքում:
«Նրանք բոլորը գտնվում են ծանրության միջին, նաեւ ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում: Բոլոր տուժածներին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում»,- նշել են բուժվարչությունից:
Նշենք, որ ավելի վաղ ոստիկանության զեկույցում նշվում էին 13 զինված զինծառայողների մասին:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հաստատել էր տվյալ տեղեկատվությունը:





























