«Աջ հատվածը» չի պատրաստվում Դոնբասում բռնի ուկրաինացում իրականացնել, եւ ցանկանում է խաղաղություն ու անդորր պետությունում, հայտարարել է «Աջ հատվածի» առաջնորդ, Ուկրաինայի նախագահի թեկնածու Դմիտրի Յարոշը:
«Ես մերկապարանոց հայտարարություններ չեմ անի, այլ կներկայացնեմ Դնեպրոպերտովսկի մարզի օրինակը, որտեղ գտնվում է «Աջ հատվածը« եւ որեւէ խնդիր չկա ոչ ռուսալեզու, ոչ այլ քաղաքացիների հետ: Ընդհակառակը, այնտեղ անդորր է, կայունություն, խաղաղություն եւ համերաշխություն: Ուստի հավաստիացնում եմ Լուգանսկում եւ Դոնեցկում ապրող բոլոր քաղաքացիներին, որ «Աջ հատվածը» չի պատրաստվում Դոնբասում բռնի ուկրաինացում իրականացնել»,- ասել է նա:





























