Ռուսաստանում միգրացիոն օրենսդրությունը չի խստացել, կարգավորվել է : Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին:
Նա նշել է, թե Ռուսաստանում գտնվող 11 մլն օտարերկրյա քաղաքացիների 3,7 մլն-ը գտնվում են կեցության եռամսյա գերազանցմամբ: «Ինչպես մենք հասկանում ենք, նրանք, ըստ ամենայնի, աշխատում են, քանի որ գտնվում են նման երկար ժամկետով, առանց գոյության միջոցների այդքան երկար մնալն իրատեսական չէ: Նրանք գտնվում են ապօրինի հիմունքներով, հարկեր չեն վճարում, այսինքն ապրում են թռչնի իրավունքով, ենթարկվում ամեն տեսակի վտանգի»,- ասել է Ռոմոդանովսկին:




























