Ամերիկյան մասնագետների վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ երջանիկ մարդիկ ավելի քիչ ժամանակ են անցկացնում հեռուստաէկրանի առջեւ, եւ հակառակը, որքան դժբախտ է մարդն, այնքան շատ է նստում հեռուստացույցի առջեւ:
Գիտնականները լայնածավալ հետազոտություն են անցկացրել 30 հազար մարդու շրջանում: պարզվել է, որ իրենց լիակատար ձախողակ համարողները 30 տոկոսով ավելի շատ են հեռուստացույց դիտում, քան իրեն կյանքից գոհ մարդիկ:
Ըստ հարցման, երջանիկները շաբաթական 19 ժամ են անցկացնում էկրանի առջեւ, իսկ դժբախտների միջին ցուցանիշը՝ շաբաթական 25 ժամ եւ ավելի է:





























