Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային 1,5 մլրդ դոլար ֆինանսական օգնությանը, հայտնել է ՀԲ մամուլի ծառայությունը:
«Խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինայի համար երեք նախագծերին՝ 1,48 մլրդ դոլարի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ուկրաինան հույս ուներ ՀԲ-ից ստանալ 1,5 մլրդ դոլար՝ երեք տրանշով, ընդ որում՝ առաջինը մայիսին, երկրորդը՝ հոկտեմբերին, իսկ երրորդը՝ 2015թ. հունվար-փետրվարին: Ավելի վաղ ՀԲ-ն հայտարարել էր, թե կարող է Ուկրաինային հատկացնել մինչեւ 3 մլրդ դոլար այս տարվա ընթացքում՝ բարեփոխումներին եւ ենթակառուցվածքային նախագծերին աջակցելու համար:





























