2013-2014 թվականներին ՌԴ քաղաքացիություն են ստացել Հայաստանի մոտ 4900 քաղաքացիներ: Այդ մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին: Նրա խոսքով, երկքաղաքացիության, նաեւ այն կրողների իրավունքների եւ պարտականությունների հարցերը յուրաքանչյուրի համար պետք է պարզել հայ գործընկերների հետ:

«Կարծում եմ, բարձր մակարդակով ինչ-որ համաձայնագիր պետք է ստորագրվի, որը կկարգավորի այդ հարցերը եւ թույլ կտա ՌԴ-ին  եւ ՀՀ-ին փոխանակվել բնակչության քաղաքացիության մասին անձնական տվյալներով»,- ասել է Ռոմոդանովսկին: