Հանրապետական կուսակցությունը ավելացրել է իր անդամների թիվը գազի գնագոյացման վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողովի կազմում: Համապատասխան որոշումն ընդունվել է մայիսի 22-ին, խորհրդարանում, 98 կողմ, 6 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ:
ՀՀԿ որոշումը պայմանավորված էր կոալիցիայից «Օրինաց երկրի» դուրս գալով, ինչի արդյունքում իշխող ուժին հանձնաժողովում մնաց 10 անդամից չորսը:
Ավելացնելուն դեմ էր արտահայտվել ՀԱԿ խմբակցությունը, որի քարտուղար Արամ Մանուկյանը նշել էր, թե համաձայն են, որ հաննձաժողովը գլխավորի ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը, բայց ՀՀԿ-ն ընդառաջ քայլ անել չի ցանկանում:
Եւս մեկ ընդդիմադիր ուժ՝ ՀՅԴ-ն հայտարարել էր, թե դեմ չէ նման որոշմանը: Հանձնաժողովը քննում է ռուսաստանյան գազի՝ Հայաստան առաքման գնի գոյացման մեխանիզմները:





























