Նյու-Յորքում Christie's սրահը պատրաստվում է աճուրդի հանել Անտոնիո Ստրադիվարիուսի (1644-1737) պատրաստած ջուկաթներից մեկը, որ նախկինում Միացյալ Նահանգների «պղնձի արքա» Հյուգեթ Քլարքի ժառանգորդուհուն էր պատկանում:

Christie's-ի ներկայացուցիչների հաղորդմամբ, ջութակի նախնական արժեքը 7,5-10 մլն ԱՄՆ դոլար է գնահատված: Եվ եթե գործարքի գինն իրոք այդչափ լինի, ապա այն աշխարհի ամենաթանկ երաժշտական գործիքներից մեկը կդառնա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ջութակը 1731թ.-ին է պատրաստվել եւ երաժշտական շրջանակներում The Kreutzer անունով է առավել հայտնի: Հիշյալ անվանումն այն հայտնի ֆրանսիացի ջութակահար, երգահան եւ դիրիժոր Ռոդոլֆ Կրեյցերի (1766-1831) պատվին է ստացել: