ԳԴՀ դատարանը թույլատրել է դատել ԱՄՆ-ի 95-ամյա քաղաքացի Մայքլ Քարքոքին, որը կասկածվում է SS-ում ծառայելու մեջ:
1949թ. Քարքոքը ամերիկյան իշխանություններին հայտնել էր, որ Երկրորդ աշխարհամարտում զինվորական ծառայության մեջ չի եղել եւ ապրել է Մինեսոթայի խաղաղ քաղաքներից մեկում: Սակայն նախորդ տարվա քննության ընթացքում պարզվել էր, որ Քարքոքը կարող էր ծառայած լինել SS-ում: Ըստ տեղեկությունների՝ նա եղել է Ուկրաինայի ժողովրդական ինքնապաշտպանության եւ SS-ի «Գալիչինի» դիվիզիայի սպա:
Այժմ դատարանը վճռել է, որ ամերիկացուն կարելի է դատական պատասխանատվության ենթարկել Գերմանիայում, փոխանցում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Նշվում է, որ Բեռլինը իրավունք է ստացել դատել Քարքոքին, թեեւ նա գերմանացի չէ, նրա ենթադրյալ հանցագործությունները կատարվել էին ոչ գերմանացիների դեմ եւ ոչ էլ Գերմանիայի տարածքում:
Գերմանացի դատախազները պետք է ուսումնասիրեն տվյալ հարցը եւ որոշեն՝ ներկայացնելու են մեղադրանք եւ պահանջելու են արդյոք ԱՄՆ-ից Քարքոքի արտահանձումը:




























