Սլավյանսկում հաղթանակ ապահովելուց հետո Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները կարող են «Նովոռուսիայի մնացած պատմական հողերը» հետ գրավելու գործին լծվել: Այս մասին «Նովոռուսիայի կուսակցություն» հասարակական շարժման համագումարին Դոնեցկի «ժողովրդական նահանգապետ» Պավել Գուբարյովն է հայտարարել:

Խոսքը, մասնավորապես, Խարկովի, Խերսոնի, Դնեպրապետրովսկի, Նիկոլաեւսկի եւ Զապորոժիեի մարզերի մասին է գնում, նշում է «Ինտերֆաքս-Ուկրաինան:

«Ժողովրդական նահանգապետը» նաեւ նշել է, որ Դոնեցկի մարզում շատ հարցեր հայտնի գործարար Ռինատ Ահմետովն է լուծում: «Դոնբասի բանալին Ահմետովի ձեռքին է, սակայն նա դեռ դիմադրելու փորձեր է անում: Հավաստիացնում եմ, որ վերջին ցնցումների մեջ է», - ընդգծել է Գուբարյովը: