Ուկրաինայի Նիկոլաեւ քաղաքի բնակչուհի Նարինա Քոչարյանը Եվրոպայի մրցաշարում WPA վարկածով փաուերլիֆթինգի չեմպիոն է հռչակվել եւ սպորտի վարպետի կոչում ստացել:
Բոլորովին վերջերս Նարինան սովորական աղջիկ էր`միայն թե հաճախ էր մարզասրահ այցելում: Սակայն ընթացիկ տարվա մարտ ամսին նրան հաջոցվեց սպորտի վարպետի թեկնածություն լրացնել եւ իր քաշային կարգում (60 կգ) Ուկրաինայի չեմպիոնությունը ապահովել, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Եվրոպայի մրցաշարում Նարինան սկսնակների դիվիզիոնի անդամ էր: Նա ծանրաձողը պառկած վիճակում է բարձրացրել:
Հայուհու անձնական ռեկորդը սպորտաձեւի հիշյալ ձեւաչափում 67,5 կգ է կազմում: Դեռեւս մի քանի ամիս առաջ, Ուկրաինայի առաջնությանը մասնակցելիս, նա առավելագույնը 57,5 կգ էր բարձրացրել:





























