Մաքսային միության երկրների համար (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան) տարվա առանցքային իրադարձությունը կդառնա մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումը»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետերբուրգի միջազգային  տնտեսական համաժողովում:  Ըստ նրա՝ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի 2015թ.: Արդյունքում կստեղծվի միացյալ շուկա՝ կապիտալի, ծառայությունների եւ աշխատուժի ազատ տեղաշարժմամբ, կընդլայնվեն բիզնեսի, համաձայնեցված տնտեսական քաղաքականության վարման, արտաքին շուկաների համակարգման հնարավորությունները».

«Այս մոդելը կառուցվել է ԱՀԿ հիմքով»,- ընդգծել է Պուտինը՝ հավելելով. «Առայսօր մեր արեւմտյան գործընկերները հրաժարվում են ՄՄ-ի հետ աշխատելուց»:

 «Տարօրինակ տրամաբանություն, մենք աշխատում ենք ԵՄ առանձին երկրների եւ ընդհանուր  Բրյուսելի հետ».-տարակուսել է ՌԴ նախագահը, փոխանցում է «Ռոսբալտը»: