Ռուսաստանը Ուկրաինայի նախագահի ընտրություններին պաշտոնական դիտորդներ չի ուղարկի: Այս մասին Կրեմլի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովն է հայտարարել, հաղորդում է «Ռոսիյսկայա Գազետա»-ն:

Հիշեցնենք` նախագահական ընտրությունները մայիսի 25-ին են նշանակված:

Օրեր առաջ Ուկրաինայի ԿԸՀ-ն ավարտել է միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված դիտորդների հավատարմագրման գործընթացը: Ընդհանուր առմամբ, 19 պետություններ եւ նույնքան էլ միջազգային կազմակերպություններ ներկայացնող 2784 դիտորդներ են գրանցվել: