Էստոնիայի կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որով թույլատրվում է քաղաքացիական զուգընկերությունն այն մարդկանց, որոնք չեն ցանկանում կամ հնարավորություն ունեն ամուսնանալ: Օրինագիծը վերաբերելու է նաեւ նույնասեռ ամուսնություններին:

Զուգընկերության մասին օրինագիծը, մասնավորապես, թույլ է տալիս նույնասեռ զույգերին պաշտոնապես գրանցել իրենց հարաբերությունները, կիսել ունեցվածքը եւ վարկային պարտավորությունները: Նրանք նաեւ կարող են որոշակի սահմանափակումներով երեխաներ որդեգրել: Այսինքն եթե զույգից մեկը երեխա ունի, մյուսը կարող է նրան որդեգրել: Նման զույգերի ուրիշների երեխաներին որդեգրել չեն կարող, հաղորդում է «Ռոսբալտը»՝ վկայակոչելով ERR-ն:

Փաստաթուղթը մշակվել է մի քանի տարի: Խորհրդարանում հայտարարում են, որ այդ օրինագծի նպատակներից մեկը երեխաների իրավունքների պաշտպանությունն է: Օրինագիծը կքննարկվի աշնանը: