Հունաստանը մինչեւ 2020 թվականը ԵՄ-ի հիմնադրամներից 19,7 մլրդ եվրոյի կառուցվածքային օգնություն կստանա: Դրա մասին համաձայնագիր են ստորագրել Եվրահանձնաժողովը եւ Հունաստանի կառավարությունը:
Նշվում է, որ այդ գումարները կապ չունեն միջազգային վարկատուների մակրոտնտեսական օգնության հակաճգնաժամային ծրագրերի հետ, որոնք Հունաստանի նկատմամբ գործում են 2010 թվականից:
Եվրահանձնաժողովը նմանատիպ փաստաթղթեր ստորագրել է Գերմանիայի, Դանիայի եւ Լեհաստանի հետ:




























