Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է Ուկրաինայի հարցում դիրքորոշմանն առնչվող հարցին: Նախագահին ասել են, որ ըստ  գործընկերների՝ ինքը ղեկավարվում է անցյալի  հիշողություններով, հայտնվել է պատմության սխալ կողմում եւ ցանկանում է բուֆերային գոտի ստեղծել Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի միջեւ: 

«Ինչ կատարվեց… Ուկրաինան պետք է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրեր: Եվ մենք ժամանակակից դիվանագիտական ճանապարհով ապացուցեցինք, որ այդ փաստաթուղթը չի համապատասխանում մեր ռուսական շահերին», - նշել է նախագահը եւ ընդգծել, որ ՌԴ-ն ձգտել է ապացուցել, որ ԵՄ-ին անդամակցելը «մեծ վնաս կբերի»:

«Մենք առաջարկեցինք քաղաքակիրթ միջոցով քննարկում անցկացնել այդ հարցերի շուրջ, լուծում գտնել, - նշել է նախագահը: - Մեզ հետ պարզապես չխոսեցին: Նման սնոբիզմ ես չէի տեսել»:

Նա ընդգծել է, որ ռուսական կողմին ասել էին. «Դա ձեր գործը չէ»: Երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչն առաջարկել էր լրացուցիչ բանակցություններ անցկացնել, դրան հաջորդել էր  «պետական հեղաշրջումը», - Պուտինի խոսքերն է փոխանցում «Ռոսբալտը»: