Ադրբեջանում, այսօր՝ մայիսի 23-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել՝ փլվել է ատրակցիոնը: Ինչպես հաղորդում է APA-n` միջադեպը գրանցվել է Գոբուստանի շրջանի «Բագբագաթ» զվարճանքի եւ հանգստի կենտրոնում:

Փլվել  ատրակցիոններից մեկը, որում եղել են Բաքվում Օքսֆորդի դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները: Զոհվել է 10-ամյա Դենիզ Գորջուն:
Եւս մեկ դպրոցական՝ 12-ամյա Այլա Հաջիզադեն եւ ուսուցչուհի Այթեն Ազիզովան վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: