Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ յուլյա Տիմոշենկոն առաջարկել է, որ Ուկրաինայի ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով հանրաքվե անցակցվի հունիսի 15-ին, հաղորդում է ՈՒՆՆ-ն՝ վկայակոչելով կուսակցության մամուլի ծառայությունը:
«Դաշատ բարդ որոշում է, ինձ համար եւս: Երկար ժամանակ ինձ համոզում էին, որ ՆԱՏՕ-ն պատերազմ է: Այսօր արդեն ակնհայտ է, որ մեզ համար ՆԱՏՕ-ն անվտանգություն է խաղաղություն: ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները հուսալիորեն պաշտպանված են ագրեսիայից: Բայց ոչ մի քաղաքական գործիչ իրավունք չունի նման ռազմավարական որոշում կայացնել առանց ժողովրդի կամքի: Դրա համար է, ես առաջարկում եմ հունիսի 15-ին միաժամանակ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հետ, պատմական, ճակատագրական հանրաքվե անցկացնել՝ ՆԱՏՕ-ի անդամակցության հարցով: Դա, ըստ էության, Ուկրաինայի անկախության երկրորդ հանրաքվեն է»,-ասել է Տիմոշենկոն:





























