Արեւմուտքը երկխոսության չի գնում Ռուսաստանի հետ՝ ՆԱՏՕ-ի դեպի արեւելք ընդլայնման հարցում, թեեւ ՌԴ իշխանություններն ամեն օր մտահոգություն են հայտնում այդ առնչությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, Պետերբուրգում միջազգային տնտեսական ֆորումի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մ«եզ հետ ոչ ոք հաշվի չի նստում: Նույնը տեղի էր ունենում ՀՀՊ-ի հարցում: Մեզ միշտ ասում են, որ դա մեր դեմ չի ուղղված: Նախագահ Մեդվեդեւը խոսում էր թեկուզ հասարակ իրավաբանական թղթի ստորագրման անհրաժեշտության մասին, որ դա մեր դեմ չի ուղղված, բայց ԱՄՆ-ը կտրականապես հրաժարվեց: Միթե դա երկխոսություն է: Եթե, այնուամենայնիվ, անկեղծ խոսելու ուժ գտնենք, հարաբերությունների որակը կլվանա»,-ասել է Պուտինը:

Դրա հետ կապված ՌԴ նախագահը մտահոգություն ունի, որ Ուկրաինան, ի վերջո, կդառնա ՆԱՏՕ-ի անդամ՝ առանց ՌԴ կարծիքը հաշվի առնելու: