Google-ը եռաչափ տեսանկարահանման ֆունկցիայով համալրված Project Tango պլանշետի մշակումն է իրականացնում: Այս մասին կորպորացիային մոտ կանգնած աղբյուրին վկայակոչելով The Wall Street Journal-ն է հաղորդում: Հաջորդ տարի ընկերությունը մտադիր է հիշյալ սարքից շուրջ 4 հազար օրինակ թողարկել:
Google-ի նոր պլանշետը 7 դյույմ լայնությամբ էկրան կունենա, իսկ սարքի հետնամասում երկու տեսախցիկներ եւ մեկ ինֆրակարմիր տվիչ տեղակայված կլինի: Վերջինիս օգնությամբ այն կարող է առարկաների կամ մարդկանց հեռավորությունը որոշել եւ բոլոր շարժումները որսալ, հաղորդում է Ինտերֆաքսը:
Հիշեցնենք, որ փետրվար ամսին ընկերությունն արդեն ցուցադրել է Tango-ի` համարժեք սենսորներով զինված նախատիպը:





























