ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել է ԼՂ հակամարտության վերաբերյալ Վեհաժողովի հստակ դիրքորոշման մասին: Բաքվում ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի նիստում ունեցած իր ելույթում Բրասերն ընդգծել է «ԵԽԽՎ սկզբունքային դիրքորոշումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում, որը նշված է 1416 բանաձեւում»:

«Այդ համատեքստում ես կցանկանայի ընդգծել, որ եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը, ԵԽ-ին անդամակցելիս  պարտավորվել են ԼՂ խնդիրը կարգավորել միայն խաղաղ միջոցներով: Վեհաժողովը պատրաստ է աջակցել այդ գործընթացին իր ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով»,-հայտարարել է Բրասերը:

ԵԽԽՎ անդամ երկրների տարածքային ամբողջականությունը մեր կազմակերպության հիմնարար սկզբունքներից է, եւ այդ սկզբունքը ուժի մեջ է ոչ միայն Ուկրաինայի, այլեւ Ադրբեջանի նկատմամբ»,-հավելել է Բրասերը: