Նորվեգական Բերգեն քաղաքի կենտրոնական հատվածում սկսվել են «Treet»-ի՝ աշխարհում ամենաբարձր փայտ շենքի շինարարական աշխատանքները: Աշխատանքների ավարտին դրա բարձրությունը կկազմի 46 մետր, հաղորդում է «Euromag.ru»-ն՝ վկայակոչելով «The local»-ին:

Կապալառուն տեղեկություն է տրամադրել այն մասին, որ 62 բնակարանների կեսն արդեն գտել է իր տերերին: Նախագծի գլխավոր մենեջերը հաղորդել է, որ շինության հիմքում ամուր  փայտե կառույց է, հենասյուների հաստությունը մեկ մետրի է հասնում: Բնակարանները կբաշխվեն ըստ մոդուլային սկզբունքի: Հաջորդ տարիկառոիցը կպատեն մետաղով եւ ապակիով: Երկաթե դիմային մասը փայտանյութը կպաշտպանի կլիմայի բացասական ազդեցությունից:

Նախագիծը կարող է պայքարել հանուն քաղաքում մաքուր էկոլոգիայի: Փորձագետների կարծիքով՝ շենքը մթնոլորտը կազատի հազարավոր վնասակար արտանետումներից՝ հատկապես ածխաթթու գազից:

Փայտե շինության նախորդ ռեկորդը պատկանում է Մելբուրնում գտնվող «Forté» շենքին՝ 32 բարձրությամբ: