Իրանի ռազմածովային ուժերը փորձնական հակասուզանավային տորպեդ են արձակել, հայտնում է Press TV-ն։ Փորձարկումներն իրականացվել են ռազմածովային զորավարժությունների շրջանակներում։ Փորձարկումները հաջող են անցել։
Տորպեդները բաց են թողնվել Իրանում արտադրվող Ջամարան ականակրից։ Ջամարանը բազմաֆունկցիոնալ ռազմանավ է։
Ռազմածովային զորավարժությունները մեկնարկել են մայիսի 5-ին՝ Պարսից ծոցում, Օմանի ծովում, ինչպես նաեւ Որմզդի նեղուցի նավթային երթուղիներում։




























