Հայտնի հեռուստահաղորդավար Իվան Դեմիդովը, Life New-ի հաղորդմամբ, վրաերթի է ենթարկվել Մոսկվայում:
Պատահարը ուրբաթ օրը` կեսօրին մոտ է գրանցվել: Դմիտրովյան մայրուղու 38-րդ կիլոմետրի հատվածում Դեմիդովին տեղափոխող Toyota մակնիշի ավտոմեքենան մեկ այլ` Kia մակնիշի մեքենայի է հարվածել:
Վթարից երկու մարդ է տուժել, ներառյալ Դեմիդովը: Շտապ օգնության բժիշկները նրա մոտ ոտքի ջարդվածք են կասկածել եւ անմիջապես հիվանդանոց տեղափոխել: Բուժհաստատությունում է գտնվում նաեւ Kia-ի վարորդը:
Իվան Դեմիդովը 90-ականներին մեծ հեղինակություն է ձեռք բերել «ՄուզՕբոզ» հեղինակային ծրագրի հաղորդավարի դերում: Հետագայում նա «Ռուսական հայացք» կրոնական ծրագիրն է վարել, իսկ 2005թ.-ին արդեն` «Սպաս» ուղղափառ հեռուստաալիքի գլխավոր խմբագիրը դարձել: Բացի այդ, նա ակտիվ քաղաքական եւ հասարակական գործունեություն է վարում:




























