Մայիսի 23-ին, ժամը 18.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 78 տրանսպորտային միջոց. 26-ը` Երեւանում, որոնցից 3-ի վարորդները` անչափահաս, 52-ը` մարզերում, որոնցից 18-ի վարորդները` անչափահաս:

NEWS.am- թղթակիցը հաղորդում է, որ դրանց մեծ մասը թանկարժեք մեքենաներ են՝ գոլդ համարանիշներով (ֆոտոռեպորտաժ)։

Մեքենաները տուգանային հրապարակ են բերվել բարձր ազդանշանների, համապատասխան փաստաթղթեր չունենալու, ղեկին անչափահաս լինելու եւ պատուհաններից կիսով չափ կախված երթեւեկելու համար։

Մեքենաների մեծ մասը տոնական տեսք ունեն, զարդարված են փուչիկներով ու Վերջին զանգի խորհրդանիշերով։

ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ եւս դիմում է «Վերջին զանգի» հանդիսությունների բոլոր մասնակիցներին՝ մեծահասակներին` մանկավարժներին ու հատկապես ծնողներին` ուշադի՛ր եղեք երեխաների հանդեպ, ձեռնպա՛հ մնացեք նրանց ավտոմեքենա վստահելուց, զե՛րծ պահեք ոգելից խմիչքների օգտագործումից, կանխե՛ք ցանկացած լարվածություն ու միջադեպ: