Հայաստանի մարզերում ընդդիմությունը ներկայացուցիչների պակաս ունի: Այդ մասին հայտարարել է Հայասանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը «Մեդիա կենտրոն» մամուլի ակումբում Հայաստանի քաղաքական ուժերի քննարկումների ժամանակ, որը հեռարձակում էր «Ա1+»-ը:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չպետք է այդքան համառորեն պնդկի մի շարք առաջարկությունների շուրջ: Այսպես, վերջին քառօրյա նիստի ընթացքում ընդդիմությունը հայտարարեց անհրաժեշտության մասին անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի: «Սակայն ենթադրենք, թե մեր կուսակցությունը, որը մեծամասնություն է կազմում, կողմ քվեարկեց ու ընդունեց առաջարկը: Ընդդիմությունը տեղերում ունի՞ բավական քանակությամբ ներկայացուցիչ: Ի՞նչ թիմ նրանք կհավաքեն»,- հայտարարել է Սահակյանը:

Նա հավելել է, որ, ցավոք, իր շատ գործընկերների արտահայտություններում բացակայում է պատասխանատվության զգացումը: «Մենք կարող ենք նշել, ով եւ ինչ սխալներ է թույլ տվել՝ ամեն անգամ անվանելով որոշակի անուններ: Սակայն մենք չենք անվանում, քանի որ լինելով մեծամասնություն՝ մենք զսպված ենք ու համբերատար»,- հայտարարել է Սահակյանը: