Բեյրութում Իտալիայի դեսպանությանը կից գործող Իտալիայի միջազգային համագործակցության գրասենյակը, մայիսի 22-ին, Լիբանանում ձեւավորված սիրիահայերին աջակցությունը համակարգող հայկական  հանձնաժողովի հետ սկսել է մարդասիրական օգնության տրամադրումը Լաթաքիայում, Անջարում եւ Բեյրութում ապաստանած քեսաբահայ ընտանիքներին: