Իրանում դատապարտվել են ընդդիմության՝ անցած տարվա նախագահական ընտրությունների արդյունքների դեմ կազմակերպված ակցիաների երկու մասնակիցներ։

Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, լրագրող Հենգամեհ Շահիդին դատապարտվել է վեց, ուսանողական շարժման ակտիվիստ Աբդոլա Մոմենին՝ չորս տարի տասնմեկ ամսվա ազատազրկման։

Իրանում ձերբակալվել է զանգվածային գործողությունների՝ ընդհանուր առմամբ մի քանի հազար մարդ, հարյուրավորները դատապարտվել են։