Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հետախուզում է հայտարարել Ազգային բանկի նախկին նախագահ Սերգեյ Արբուզովի նկատմամբ: Այս մասին հաղորդում է դատախազության կայքը:
Նշվում է, որ հետախուզման մասին որոշումն արդեն ուղարկվել է Ուկրաինայի ՆԳՆ՝ կատարման համար:
«Ազգային բանկի նախկին նախագահը կասկածվում է յուրացման, ծառայողական դիրքը չարաշահելու մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:





























