Twitter-ը Պակիստանում օգտատերերի համար արգելափակել է մի շարք հաղորդագրություններ տեղի իշխանությունների խնդրանքով, հաղորդում է «Agence France-Presse»-ը:
Մայիսի 4-14-ի ընթացքում հեռահաղորդակցության պակիստանյան վարչությունն ընկերությանը մի քանի հարցում է հղել՝ խնդրելով երկրում արգելափակել մի քանի հաշիվների մուտքը, միկրոբլոգերի ցանցում հաղորդագրությունները, քանի որ դրանք խախտում են երկրի օրենքները: Դրանք վերաբերում են հակամահմեդական բնույթի հաղորդագրություններին, որոշ ամերիկյան դերասանների հաշիվներին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
2012թ.-ին Պակիստանի իշխանություններն արգելափակեցին «Twitter»-ը, քանի որ մերժել էին հեռացնել տեղական իշխանությունների պահանջած նյութերը: Նյութերը վերաբերում էին Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների՝ «Facebook»-ում անցկացվող մրցութին: «Սրբապղծության տարածման» պատճառով երկրում արգելափակվել է նաեւ «YouTub»-ը:





























