Պատշգամբից մանկահասակի երեխային ընկնելու ցնցող կադրերը, ում անակնկալ կերպով փրկել են, հուզել են համացանցի օգտատերերին:
Հոլովակում չինացի անցորդը փրկում է վախեցած փոքրիկին, որն ընկել է երկորդ հարկի պատուհանից Հարավային Չինաստանի մարդաշատ փողոցում:
Ենթադրվում է, որ մենակ մնացած ու ամպրոպից վախեցած փոքրիկը պատուահնի մոտ մորն էր սպասում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Փրկարարը» ներկայացել է Լի անվամբ, տեսել է, որ երեխան վտանգավոր դիրքում է, շտապել է օգնության: Վերահսկող տեսախցիկները գրանցել են, թե ինչպես էին բնակիչները ստվարաթղթերի բազմոց պատրաստում:
«Այդ պահին առանձնապես չէի մտածում: Ուղղակի վախենում էի, որ չեմ բռնի: Դա պարզապես մարդկային բնազդ էր»,- պատմում է Լին:











