Ռուսաստանի Արեւմտյան եւ Հարավային զինվորական օկրուգների զորքերի վերադարձն իրենց մշտական տեղակայման վայրեր կտեւի մոտ 20 օր: Այս մասին հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը:
Հարցին, նախատեսվո՞ւմ է, որ զորքերի հետքաշումը կավարտվի մինչեւ հունիսի 1-ը, նա պատասխանել է. «Նման ամսաթիվ չի նշվել»:
Զորքերի հետքաշումն սկսվել է մայիսի 19-ին: Այդ օրը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշել է Ուկրաինայի սահմանին գտնվող զինված ուժերի ստորաբաժանումները հետ վերադարձնել իրենց մշտական տեղակայման վայրեր:





























