Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է ոստիկանության հատուկ ուժերի գործողությունները այն բանից հետո, երբ հինգշաբթի ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով երկու մարդ էր զոհվել: Նրա խոսքով՝ չի կարելի սպասել, որ ոստիկանությունը չպիտի ոչինչ անի, ինչպես ինքն է ասել, «ահաբեկիչների» դեմ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զոհվել է իրադարձությունների մեկ ականատես, կրակել են նրա գլխին, երկրորդ մարդը մահացել է նռնակի պայթյունից՝ հիվանդանոցում: Ոստիկանությունն օդ է կրակել մարտական փամփուշտներով, կիրառել է արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ, փորձելով ցրել ցուցարարներին: Վերջիններս վրդովված էին Սոմա հանքավայրում տեղի ունեցած պայթյունից, որի հետեւանքով զոհվել էր ավելի քան 300 մարդ:
Ցուցարարները վառվող հեղուկով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ:





























