Իրանը կատարում է հարստացված ուրանից ազատվելու իր պարտավորությունը եւ արդեն ոչնչացրել է գրեթե ողջ պաշարները: Նման տվյալներ է պարունակում ԱԷՄԳ-ի եռամսյակային զեկույցը, որը տարածվել է կազմակերպության անդամ երկրների շրջանում:

«Համատեղ գործողությունների ծրագրի իրականացման սկզբից (2014-ի հունվարի 20) Իրանը ուրանի 5 տոկոսից ավելի հարստացմամբ չի զբաղվել, իսկ հարստացված ուրանից ազատվելու գործընթացի արդյունքում երկրի պաշարները 209-ից հասել են 39 կգ-ի»,-ասված է փաստաթղթում: