Հայաստանը ներկրված բնական գազի դիմաց վճարվում է պայմանագրում ֆիքսված գինը՝ այն է 189 դոլար 1000 խմ գազի դիմաց։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Շուշան Սարդարյանը՝ մեկնաբանելով թերթերից մեկում տեղ գտած հրապարակումը ներմուծվող գազի գնի վերաբերյալ։
«Վերլուծության մեջ ներկայացված գինը ՝ 220 կամ 221 դոլար, մեր դիտարկմամբ, ոչ ճիշտ եւ ոչ համեմատելի մեծությունների թվաբանական հաշվարկի արդյունք է, ինչը չի արտահայտում եւ չի համապատասխանում իրական գնին»,- նշեց Շուշան Սարդարյանը։
Նա նաեւ նշեց, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու հիմնավորումները, որոնք արտացոլում են վճարվող գնի եւ վճարումների իրական պատկերը։





























