Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի հավատում, որ արքայազն Չարլզն, իրականում կարող էր իրեն վերագրվող արտահայտությունները Պուտինի մասին: Ռուս պաշտոնյայի խոսքով՝ դա «պատմական տգիտություն» կլիներ:

Ավելի վաղ բրիտանական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ արքայազն Չարլզը Հոլոքոստը վերապրած կնոջ հետ խոսելիս, ՌԴ նախագահի վարած քաղաքականությունն Ուկրաինայի հարցում համեմատել է  Ադոլֆ Հիտլերի գործողությունների հետ: Այս մասին լրագրողներին հայտնել է արքայազնի զրուցակիցը, որը զարմացել է այդ խոսքերից:

«Ես անձամբ չեմ կարողանում հավատալ, որ նա (արքայազն Չարլզը) կարող են նման բան ասել, քանի որ այդ դեպքում նման արտահայտությունը կարելի է բացատրել միայն պատմական տգիտությամբ»,-ասել է Պեսկովը լրագրողներին: