Ուկրաինայում նախագահական ընտրություններից երկու օր առաջ, որը տեղի է ունենալու մայիսի 25-ին, Եվրամիությունը վերջնականապես հստակեցրել է իր դիրքորոշումը ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների հարցում, եթե քվեարկությունը չլինի ազատ եւ արդար: Մասնավորապես, արգելքի տակ կդրվի ռուսական օղին:

Ռուսաստանի նկատմամբ քննարկվում է սահմանափակող միջոցառումների երեք տարբերակ. Փաստաթղթում նշվում են թույլ, չափավոր եւ խիստ պատժամիջոցներ: Թույլի դեպքում, պատժամիջոցների ներքո կհայտնվեն շքեղության առարկաները, որոնց թվում են ադամանդները, թանկարժեք մետաղները, ինչպես նաեւ ձկնկիթը, մորթին ու օղին:

Փորձագետի տեսանկյունից, ԵՄ-ն նախատեսում է սահմանափակումներ կիրառել նաեւ քիմիկատների, անվադողերի եւ ռուսական նավային ընկերությունների նկատմամբ: Սահմանափակումներ կկիրառվեն նաեւ զենքի արտահանման եւ ներմուծման վրա:

Չափավոր պատժամիջոցների ներքո հասկացվում է սահմանափակումներ առեւտրի եւ ներդրումների վրա, որոնք կապված են ֆինանսական ծառայությունների հետ: Բացի այդ, նախատեսվում է արգելել ռուսական ածխի արտահանումը, հաղորդում է Reuters-ը:

Ինչ վերաբերում է խիստ պատժամիջոցներին, ապա այստեղ խոսքը կապիտալի շարժի, ռուսական տնտեսությունում ներդրումների, ինչպես նաեւ Ռուսաստանից գազի ու նավթի ներմուծումն արգելելու մասին է:

Թե որ տարբերակը կընտրվի, ԵՄ առաջնորդները կորոշեն մայիսի 27-ին կայանալիք ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ: