Դատարանի որոշման համաձայն՝ Կալիֆորնիայի հեռավոր Փալմդեյլ քաղաքի ղեկավարությունը պետք է 40 կանանց բռնաբարության մեջ մեղավոր ճանաչված Քրիսթոֆեր Էվանս Հաբարթին թույլատրի տուն վարձակալել քաղաքի ծայրամասում:
Վերջին 18 տարիներին Հաբարթը, որն այժմ 63 տարեկան է, անցկացրել էր հոգեբուժարանում, եւ բժիշկներն այժմ կարծում են, որ նա միանգամայն առողջ է ազատության մեջ ապրելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փալմդեյլի քաղաքացիները կտրականապես դեմ էին քաղաքում հանցագործի բնակեցմանը, բայց Սանտա Կլարայի դատարանը կարծում է, որ քաղաքը Հաբարթին կացարան տրամադրելու հարցում մերժելու հիմքեր չունի։
Հաբարթը առնվազն 40 կանանց բռնաբարել էր 1971 – 1982թթ. ընթացքում, թեեւ կարծիք կա, որ նրա զոհերի թիվն իրականում 100-ից անց է։
Նա նախապես դատապարտվել էր 16 տարվա ազատազրկման, 1990թ. ազատության մեջ էր հայտնվել եւ երկու ամիս անց կրկին կալանավորվել հերթական հարձակման համար։
1996թ. հոգեբուժական փորձաքննությունը պարզել էր, որ նա բուժման կարիք ունի։





























