Իրանը ոչնչացրել է հարստացված ուրանի պաշարների գրեթե 80 տոկոսը եւ, նախօրոք համաձայնեցված միջացառումներին համապատասխան, անհրաժեշտ բոլոր տվյալները ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ին:

«Ռոյթերս» գործակալության հաղորդմամբ, իսլամական հանրապետությունը ներկայումս 40կգ-ից էլ քիչ հարստացված ուրան ունի:

Երկիրը մինչ այժմ 447,8 կգ մինչեւ 20 տոկոս հարստացմամբ ուրան է արտադրել, որից ներկայումս 38,4 կգ է մնում, հաղորդում է Gazeta.ru-ն:

ՄԱԳԱՏԷ-ն նաեւ հաղորդել է, որ Իրանը իրականացրել է նախօրոք համաձայնեցված բոլոր պրակտիկ միջոցառումները, որոնց թվում միջուկային ծրագրի հնարավոր ռազմական բաղադրիչին առնչվող հարցեր էին ներառված: