Պերուում ուղեւորատար ավտոբուսն ընկել է ձորը, 16 մարդ է զոհվել, յոթը՝ վիրավորվել։
Դեպքը կատարվել է Արեկիպա նահանգում՝ Կամանա քաղաքից ոչ հեռու։ Ավտոբուսը Չալայից մեկնում էր Արեկիպա։ Նախնական տվյալով՝ ավտոբուսի վարորդը քնել է ղեկին, ինչի արդյունքում տրանսպորտային միջոցը խորտակել է պատվարը եւ ընկել 100 մետր խորությամբ անդունդը։
«ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով տեղի լրատվամիջոցները, հայտնում է, որ ողջ մնացածները վթարի պահին գցած են եղել անվտանգության գոտիները։





























