Ուկրաինայի նախագահական ընտրություններից հետո էլ Ռուսաստանի համար այդ երկրի հետ երկխոսություն վարելը հեշտ չի լինելու, քանի որ այնտեղ բարդ ներքաղաքական եւ աղետալի տնտեսական դրություն է տիրում, համոզված է ռուսական կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւը:

«Ուկրաինացիների հետ ավելի հեշտ չի լինելու, որովհետեւ յուրաքանչյուր երկիր փորձում է իր գիծն ուղղորդել: Իսկ նման բարդ իրավիճակում գտնվող երկրի կողմից ուղղորդվող գիծը չի կարող ուղիղ լինել, այն բարդ ներքաղաքական եւ ծանր, պարզապես աղետալի տնտեսական հանգամանքների թելադրանքով այս ու այն կողմ է թեքվելու», - Սերգեյ Բրիլյովի « Շաբաթօրյա լուրեր» հաղորդմանը տված հարցազրույցին ասել է վարչապետ Մեդվեդեւը: