Ուկրաինան բոլոր երկրներին կոչ է անում օժանդակել ազատ եւ դեմոկրատական ընտրությունների անցկացմանը եւ վճռականորեն դատապարտել Ռուսաստանի՝  ընտրությունների տապալմանն ուղղված գործողությունները, ասված է ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան մամուլի հաղորդագրությունում։

 «Գրավված թերակղզում բնակվող Ուկրաինայի քաղաքացիները կարող են քվեարկել Ուկրաինայի այլ տարածքներում։ Ռուսաստանը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ ընտրությունները տապալելու եւ լարվածությունը սրելու համար», - ասված է հաղորդագրությունում։
Ընտրություններին մասնակցում է 21 թեկնածու։ «Նախագահական ընտրությունները վճռորոշ են Ուկրաինայի հետագա զարգացման եւ իրավիճակի կայունացման համար», - նշված է հաղորդագրությունում։ Ընդգծվում է նաեւ, որ   նախընտրական քարոզարշավն անցել է հասարակա-քաղաքական բարդ պայմաններում։  Ուկրաինայի ամբողջ տարածքում՝ բացառությամբ Ղրիմի,  ընտրությունների անցկացման համար  անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել։

Դոնեցկում ե Լուգանսկում անվտանգության նկատառումներից ելնելով փոփոխություններ են կատարվել «Ուկրաինայի նախագահի ընտրությունների մասին»  օրենքում, որոնք, մասնավորապես, նախատեսում են ընտրատեղամասերում հսկողության խստացում։