Արեւմտյան գործընկերների եւ այլ երկրների կողմից կիրառվող պատժամիջոցներից Ռուսաստանի քաղաքացիների շահերը չեն տուժի, հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Այդուհանդերձ, կառավարության ղեկավարի համոզմամբ, արեւմտյան գործընկերների` Ռուսաստանի հետ հարաբերություններում պատժամիջոցների լեզվին անցնելը «տնտեսության համար, ակնհայտ է, տոնակատարության առիթ չի դառնա»: «Սա շատ վատ պատմություն է, որի գոյությունը ոչ մեկին պետք է, ոչ, նախ եւ առաջ, կիրառողներին, եւ ոչ էլ` կրողին», - նկատել է վարչապետը «Շաբաթօրյա լուրեր» հաղորդման շրջանակում:
Մեդեվեդեւի գնահատմամբ, նման հարաբերությունները «սառը պատերազմի մնացորդային արձագանքներն են կամ, եթե ավելի գեղեցիկ արտահայտվելու լինենք, նախկին առճակատումային գիտակցության մնացուկները»:
Այդուհանդերձ, Մեդվեդեւը հավաստիացրել է, որ ներկայումս «պատժամիջոցները ռուսական տնտեսության նկատմամբ նվազագույն ազդեցություն ունեն, եթե, իհարկե, կարելի է ազդեցության մասին խոսել»: Նրա համոզմամբ, «նմանատիպ պատժամիջոցները նախ եւ առաջ եվրոպական բիզնեսի շահերից չեն բխում», չնայած «ռուսականին էլ շաքար ու մեղր չեն խոստանում»:




























