ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում գտնվող Սանտա-Բարբարա քաղաքի համալսարաններից մեկի տարածքում հրազենային կրակ է բացվել: Արդյունքում զոհվել է երեք մարդ, եւս յոթը վիրավորվել են:
Միջադեպը մայիսի 24-ի գիշերն է տեղի ունեցել: Անհայտ անձինք ավտոմեքենայի միջից կրակ են բացել համալսարանին կից Այլա Վիստա (Isla Vista) շրջանում խմբված մարդկանց ուղղությամբ:
Փոխհրաձգության արդյունքում զոհվել է նաեւ հարձակվողներից մեկը: Եվս մեկ օրինազանցի հաջողվել է ձերբակալել, AP գործակալությանը վկայակոչելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























