Չինաստանի եւ Մյանմարի սահմանին 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել մայիսի 24-ին։

Ըստ ԱՄՆ երկրաբանական ծառայության՝ ստորերկրյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հարավարեւմտյան Յունան նահանգում՝ Մյանմարի սահմանից 15 կմ այն կողմ։ Օջախը գտնվել է 24 կմ խորությունում։

 «Սինհուան» հայտնում է, որ երկրաշարժից տուժել է  շուրջ 23,8 հազար մարդ, մոտ  8,5 հազարը տարհանվել է աղետյալ գոտուց։ 12 տուժածների տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց։
9,4 հազար շինություն է ավերվել, խաթարվել է ավտոճանապարհների մի մասի եւ էլեկտրացանցերի աշխատանքը։