Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն հաստատած Ուկրաինայի քաղաքացիները մայիսի 25-ին կարող են երկրի նախագահական ընտրություններին մասնակցել:
Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը, ընտրատեղամասը բաց կլինի առավոտյան ժամը 8:00-ից մինչեւ երեկոյան ժամը 20:00-ն: Ընտրողների ցանկը ավելի քան 300 մարդու անուն է ներառում: Ակնկալվում է, որ ընտրության իրավունք ունեցողների կեսը կմասնակցեն քվեարկությանը:





























